Եթե խորհուրդը լավն է, կարևոր չէ, թե ով է այն տվել

Եթե խորհուրդը լավն է, կարևոր չէ, թե ով է այն տվել

Թանկարժեք քարը ցեխի մեջ էլ պահպանում է իր արժեքը:
ԲՅՈՐՆԵ

Զորավարը պետք է մահանա կանգնած:
ՎԵՍՊԱՆՍԻԱՆՈՍ

Հասկանալու համար, որ երկինքն ամեն տեղ կապույտ է, պետք չէ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել:
ԳՅՈԹԵ

Կշտամբելուց հետո խրախուսելը նման է անձրևից հետո արևին:
ԳՅՈԹԵ

Պետք չէ ասել այն ամենը, ինչ գիտես, բայց միշտ պետք է իմանալ, թե ինչ ես խոսում:
ԿԼԱՎԴԻՈՒՍ

Կլոր սեղանի շուրջը տեղի համար չեն վիճարկում:
Թ. ՖՈՒԼԼԵՐ

Մեջբերումներից հարկավոր է օգտվել միայն այն ժամանակ, երբ իրոք չես կարող յոլա գնալ առանց ուրիշի հեղինակության:
ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ

Մարդկանց մոտ հեղինակություն ձեռք բերելու հաստատ միջոցը նրանց օգտակար լինելն է:
ԷԲՆԵՐ–ԷՇԵՆԲԱԽ

Հույս մի դնիր դյուրաբորբոք ընկերոջ վրա, նույնիսկ եթե նա բնավորությամբ բարի մարդ է:
ԱԲՈՒ-Լ-ՖԱՐԱՋ

Աշխատիր, երբ տխուր ես. դա տխրությունը փարատելու միակ միջոցն է:
ԲԵԽԵՐ

Եթե ցանկանում ես խելացի պատասխան ստանալ, խելացի հարց տուր:
ԳՅՈԹԵ

Ունկնդրեք նրանց խորհուրդներին, ովքեր շատ գիտեն, բայց ամենից առաջ նրանց, ովքեր ձեզ շատ սիրում են:
Ա. ԳՐԱՖ

Եթե դու զայրացած ես, նախքան խոսելդ հաշվիր մինչև տասը, եթե խիստ զայրացած ես, հաշվիր մինչև հարյուրը:
ԹՈՎՄԱՍ ՋԵՖԵՐՍՈՆ

Մի հավատա այն մարդուն, որը բոլորի մասին լավ կարծիք է հայտնում:
ՔՈԼԻՆԶ

Ձեր մասին մի խոսեք, դա կանեն ուրիշները, երբ դուք հեռանաք:
ՄԻԶՆԵՐ

Խորհրդածիր այն ամենի մասին, ինչ կլսես, բայց հավատա միայն այն բանին, որը ստուգել ես:
ՊՈՒԲԼԻԼԻՈՍ ԱՍՈՐԱՑԻ

Իրավացին պետք է ժպտա, այլ ոչ թե զայրանա:
ՌԻՎԱՐՈԼ

Ապրեք այնպես, որ ձեզ համար ամոթ չլինի տնային թութակը վաճառել քաղաքի գլխավոր բամբասողին:
ՌՈՋԵՐՍ

Նախքան խոստանալը` մտածիր, բայց եթե արդեն խոստացել ես` կատարիր:
ՍԵՆԵԿԱ ԿՐՏՍԵՐ

Իբրև ողորմություն մի խնդրիր այն, ինչը կարող ես ուժով ձեռք բերել:
ՍԵՐՎԱՆՏԵՍ

Միշտ գեղեցիկ ու ազնիվ է սխալները խոստովանելը:
ՍԵՏԵՄԲՐԻՆԻ

Հրամայելուց առաջ սովորիր ենթարկվել:
ՍՈԼՈՆ

Ամեն մեկն իրավունք ունի դատապարտել պորտաբույծին:
ՍՈԼՈՆ

Ամենից դժվարն ինքն իրեն ճանաչելն է, ամենից հեշտը` ուրիշներին խորհուրդներ տալը:
ԹԱԼԵՍ

Եթե խորհուրդը լավն է, կարևոր չէ, թե ով է այն տվել:
Թ. ՖՈՒԼԼԵՐ

Թթու խաղողից երբեք քաղցր գինի չի ստացվի:
Թ. ՖՈՒԼԼԵՐ

Նյութի աղբյուր` Հետաքրքիր, իմաստալի աշխարհ, կազմեց` Հայրապետ Կնյազյանը, Երևան, 1976:

Հրապարակեց` Կարապետ Հակոբյանը