135 մարմնավաճառի ցուցակը տվեցինք Ձեզ. «Սասնա ծռերը»՝ նախկին փոխոստիկանապետին

135 մարմնավաճառի ցուցակը տվեցինք Ձեզ. «Սասնա ծռերը»՝  նախկին փոխոստիկանապետին

«Սասնա ծռերի» տասը անդամի գործով նիստին նախկին ոստիկանապետ Վարդան Եղիազարյանին Պավլիկ Մանուկյանը հարցրեց՝ հիշո՞ւմ եք, որ Օսիպյանին ասացիք, թու, թքեմ Ձեր երեսին, որ ժողովուրդն ասում է անառականողցէ այստեղ, չէինք հավատում, ինչին ի պատասխան Եղիազարյանն ասաց. «Ոչ, նման բան չի եղել»:

Մանուկյանն էլ արձագանքեց՝ ո՞նց չի եղել, հայտնի ժամացույցը տեսնելուց հետո ասացիք։ Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանն էլ Մանուկյանի հայտարարություններին ավելացրեց՝ խոսքն ուղղելով նախկին ոստիկանապետին.

«135 մարմնավաճառի մասով եմ ասում, որ ցուցակը տվեցինք Ձեզ: Հասարակաց տան օրակարգ էր էնտեղ, հայտնաբերված ժամացույցի ժամանակ»: