Աննան` իր 7 տարեկան աղջկան խեղդելուց առաջ գյուղ է կանչած եղել ամուսնուն և սկեսրոջը

Աննան` իր 7 տարեկան աղջկան խեղդելուց առաջ գյուղ է կանչած եղել ամուսնուն և սկեսրոջը

Լոռու մարզում 30-ամյա Աննայի կողմից 7 տարեկան դստերը սպանելու զարհուրելու դեպքի առթիվ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Դեպքը, ինչպես հայտնի է, տեղի էր ունեցել Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում։

Hraparak.am-ին որոշ մանրամասներ հայտնի դարձան դեպքի օրվա մանրամասների մասին։ Лինը, որը նախկինում այդ գյուղում ամուսնացած է եղել, երևանաբնակ է եղել։ Ամուսնու հետ, որը մահացած է, կինը ՝ Աննան որոշ ժամանակ ապրելուց հետո ամուսնալուծվել է և տեղափոխվել Երևան։ Այստեղ նա երկրորդ անգամ է ամուսնացել։

Իսկ սպանությունը կատարել է Երևանից` աղջկա հետ գյուղ այցելությունից երկու ժամ անց։

Հարթագյուղի գյուղապետ Անդրանիկ Հարությունյանը մանրամասնեց՝ ասելով․ «Իրենք այստեղ դաչայի նման տուն ունեին, եկել էր ժամ ը14․20, 16․30-ի կողմերը էդ դեպքը եղել է»։

Դեպքի մասին էլ իմացվել է, երբ գյուղ է եկել Աննայի երկրորդ ամուսինը՝ մոր հետ, որոնց կինը գնացել էր դիմավորել կայարանից ու այստեղ արդեն աղմուկ է բարձրացել, հարևանները զանգահարել են գյուղապետին, նա՝ ոստիկանություն։

Գյուղապետն ասում է, որ տեղյակ չէ՝ կինը հոգեկան հիվա՞նդ է, թե՞ ոչ։

Հարցին էլ, թե ի՞նչ են խոսում, ինչու՞ էր կինը եկել գյուղ, որտեղ արդեն ոչ ոք չունի, գյուղապետը պատասխանեց՝ երևի եկել էր էդ էրեխին խեղդամահ անելու, եսիմ ինչի՞ էր եկել։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, երեխայի 30-ամյա մայրը ձերբակալվել է սպանության կասկածանքով, իսկ նախքան այդ փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղահաբեր խմելու միջոցով: Վերջինս անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն: