Ես խնդրելու եմ պարոն Ծառուկյանին՝ դադարեցնի նման հայտարարություններ անելը (տեսանյութ)

Ես խնդրելու եմ պարոն Ծառուկյանին՝ դադարեցնի նման հայտարարություններ անելը (տեսանյութ)

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Աբովյանի ընտրություններին: Նա ասաց, որ ինքը մարզպետի կարգավիճակում որևէ գործողություն չի իրականացրել, ինչում մեղադրել էր նրան Էդմոն Մարուքյանը: Ըստ Պետրոսյանի՝ ինքը այդ օրը հանդես է եկել որպես Աբովյանի քաղաքացի, ընտրող և ՔՊ անդամ:
Hraparak.am-ի դիտարկմանը, թե իրեն, միևնույն է, որպես մարզպետ էին ընկալում, Ռ. Պետրոսյանն ասաց. «Ընտրական պրոցեսում ես՝ որպես մարզպետ, որևէ գործիքակազմ չեմ կիրառել: Ես դա պաշտոնապես եմ ասում»:

Անդրադառնակով այն հարցին, որ Գագիկ Ծառուկյանը իրենց շտաբի անդամի մեքենայի այրելը համարում է սարքած գործ, Կոտայքի մարզպետն այստեղ կոչ արեց Ծառուկյանին՝ դիմել իրավապահներին, եթե գիտի նման փաստ: «Եթե չգիտի, պարզապես հայտարարում է, դա զրպարտում է մեզ, մեր թիմը, մեր թեկնածուին: Եվ ես խնդրելու եմ պարոն Ծառուկյանին, որպեսզի դադարեցնի նմանատիպ հայտարարությունները, քանի դեռ հայտարարություն չի տարածել ոստիկանությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում: