Range Rover-ը կեղծելու համար չինական ընկերությունը տուգանվել է

Range Rover-ը կեղծելու համար չինական ընկերությունը տուգանվել է

Jaguar Land Rover-ը հայտնել է, որ հաղթել է Չինաստանում տեղական ավտոարտադրող ընկերություններից մեկի դեմ հարուցած դատական գործում։ Ընկերությունը վաճառել է մեքենաներ, որոնք կրկնօրինակված են եղել Range Rover Evoque-ից։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։ Խոսքը Jaguar Land Rover եւ Jiangling Motors Corp-ի դատական վեճի մասին է, որը արդեն հինգերորդ տարին էր ձգվում։ Արդյունքում Landwind X7 չինական մեքենան կհանվի վաճառքից, քանի որ դատարանը որոշել է, որ կրկնօրինակվել են Range Rover Evoque-ի հինգ առանձնահատուկ հատկանիշները։ Դատարանը նաեւ խոշոր դրամական տուգանք է սահմանել, որը չինական ընկերությունը վճարելու է որպես վնասների փոխհատուցում։