Ադրբեջանը խոստովանում է

Ադրբեջանը խոստովանում է
Լուսանկարում՝ ձախից՝ կենտրոնի տնօրեն Շաֆիեւն է

Իլհամ Ալիեւի հրամանագրով սույն թվականի փետրվարին հիմնադրված միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնն սկսել է գործել որպես հանրային իրավունքի սուբյեկտ: Այդ մասին հայտարարել է կենտրոնի տնօրեն Ֆարիդ Շաֆիեւը:

Կենտրոնի առաջնահերթ խնդիրների թվում նա նշել է տեղացի ուսումնասիրողների հետ թրենինգների անհրաժեշտությունը, քանի որ վերջին տարիներին միջազգային հեղինակավոր գիտավերլուծական կենտրոնները եւ գրադարանները հրաժարվում են ընդունել Ադրբեջանում ԼՂ հակամարտության թեմայով հրատարակված աշխատությունները՝ դրանք համարելով «չափազանց զգացմունքային եւ գիտականորեն ոչ հիմնավորված»:

Նորաստեղծ կենտրոնը խնդիր է դրել ադրբեջանցի հեղինակների հետ համապատասխան աշխատանքներ տանել, որպեսզի այսուհետեւ նրանք պահպանեն գիտականության միջազգային չափանիշները: Պաշտոնական Բաքուն այսպիսով խոստովանում է, որ վերջին տարիներին ԼՂ հակամարտության թեմայով ադրբեջանցի հեղինակների ուսումնասիրությունները միջազգային ասպարեզում մերժված են: