Իրանը սկսել է նոր ռուսական կապալառուի հետ աշխատել իրանական «Սիրիք» ջերմաէլեկտրակայանի կառուցման վրա 

Իրանը սկսել է նոր ռուսական կապալառուի հետ աշխատել իրանական «Սիրիք» ջերմաէլեկտրակայանի կառուցման վրա 

Իրանական կողմը պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսական կապալառուի հետ՝ «Սիրիք» ջերմաէլեկտրակայանի կառուցման հետ կապված։ Հիշեցնենք, որ «Սիրիքը» գտնվում է Խորմոզղան նահանգում՝ Իրանի հարավում։ Ըստ հաղորդման, ՋԷԿ-ի նախագծի համատեղ իրականացումը կսկսվի առաջիկայում։  «Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը տրամադրել է նոր կապալառու «Սիրիքի» ՋԷԿ-ի կառուցման համար։ Բանակցությունները ռուսական այդ ընկերության հետ մեկնարկել են այս տարվա սկզբին։ Արդեն իննսուն հանդիպում ենք ունեցել եւ արդյունքում կնքել համաձայնագիր»,- ասել է նախագծի ղեկավար Բեհնամ Խայեֆինեջադը։Նախագիծը իրականացվում է 1,4 միլիարդ եվրոյի հասնող ռուսական վարկի միջոցներով։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։ Չի նշվում նաեւ, թե ռուսական որ ընկերությունն է կապալառուն լինելու։