Լավ կլինի, որ ներկայիս ջահելները փորձի փոխանակում ստանան ավագ սերնդից

Լավ կլինի, որ ներկայիս ջահելները փորձի փոխանակում ստանան ավագ սերնդից

1990-95թթ․ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե 2018թ․ դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններով չավարտվե՞ց արդյոք Ղարաբաղյան շարժման գործիչների էպոխան։

«Բնական է, որ ավարտվում է Ղարաբաղյան շարժման գործիչների էպոխան, դեռ չի ավարտվել։ Քաղաքականության մեջ, սակայն, կա մի ինստիտուտ, որը շատ լավ օգտագործում են անգլոսաքսերը։ Դա խորհրդատուների ինստիտուտն է։ Օրինակ՝ ԱՄՆ կոնգրեսին կից ոչ պակաս ազդեցություն ունի նախկին խորհրդականների միությունը։ Մեծ Բրիտանիայում եւս կա խորհրդականների ինստիտուտը։ Նրանք իրենց գործով են զբաղվում, քաղաքականության մեջ չկան, չկան պառլամենտում, բայց իրենք խորհրդականներ են։ Լավ կլինի, որ ներկայիս ջահելները փորձի փոխանակում ստանան ավագ սերնդից։ 88-ի շարժումը շատ ավելի ազգային էր, շատ ավելի նպատակային էր, շատ ավելի հզոր էր։ Եվ վերջապես 88-ի շարժումը պատերազմ էր մղում հակառակորդի դեմ, ավերված երկիր էր ոտքի կանգնեցնում։ Այդ ներուժը շատ մեծ էր»,- մեզ հետ զրույցում նշեց Արամ Մայիլյանը։