Պուտինը հույս ունի, որ հարաբերությունները ԱՄՆ հետ կկարգավորվի

Պուտինը հույս ունի, որ հարաբերությունները ԱՄՆ հետ կկարգավորվի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս լավատեսական հունով է Պուտինը հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

Ավելին, Պուտինը հավելել է, որ ունի այնպիսի տպավորություն, որ Թրամփը ուզում է հարաբերությունները նորմալացնել Ռուսաստանի հետ, ինչում Մոսկվան շահագրգռված է: Պուտինը կարեւոր է համարել նաեւ այն, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության արդյունքները կարող են դառնալ խթանիչ ուժ հարաբերությունների նորմալացման համար: