Համարյա 2հզր տոմս է վաճառվել. մեծ մասը՝ամենաթանկը

Համարյա 2հզր տոմս է վաճառվել. մեծ մասը՝ամենաթանկը

Երեկ բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է

այս տարվա առաջին գնացքը: Ինչպես նշում է «ՀԿԵ» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը, անցած տարվա հետ համեմատ տոմսերն էժանացել են 5%-ով: Ի դեպ տոմսերի վաճառքը մեկնարկել էր մայիսի 25-ից: Տոմսերի գները մեկ անձի համար մեկ ուղղությամբ տատանվում են 9 720 դրամից մինչև 25 410 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից:

«Արմենիա» ֆիրմային գնացքը աշխատելու է ամեն օր՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին և Բաթում ժամանելով 07:10: Հակառակ ուղղությամբ գնացքը նույնպես աշխատելու է ամեն օր՝ Բաթումից մեկնելով 15:40-ին:

Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 45 րոպե:ՀՎԿ ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձլյանն էլ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Սեզոնը այսօր բացվեց, ու արդեն համարյա 2 հազար տոմս է վաճառվել, մեծ մասը՝ ամենաթանկ ՍՎ ու կուպե»: