2020 թվականին Բելառուսում կլինեն նախագահական ընտրություններ 

2020 թվականին Բելառուսում կլինեն նախագահական ընտրություններ 

2020 թվականին Բելառուսում կլինեն նախագահական ընտրություններ։ Այս մասին ըստ БелТА լրատվական գործակալության, հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բելառուսի ժողովրդին եւ Ազգային ժողովին ուղղված իր ուերձում։ «Մենք ունենք օրենք եւ Սահմանադրություն։

Դուք հիանալորեն հասկանում եք, որ ես այստեղ խաղեր չեմ տա, ինչ-որ օգուտներ շահելու համար։ Նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2020 թվականին։ Ինչ էլ լինի, դրանք տեղի կունենան։ Մենք չենք խաղա ժողովրդի հետ եւ չենք ինչ որ քաղաքական ինտրիգների դիմի ինչ որ ֆիգուրների հետեւում»,- ասել է նախագահ Լուկաշենկոն։ Արտահերթ պառլամենտական ընտրությունները Բելառուսի նախագահն առաջարկել է անցկացնել 2019-ի նոյեմբերի 7-ին։