Վարչապետը ասուլիսը սկսեց երկու դրական նորությամբ (տեսանյութ)

Վարչապետը ասուլիսը սկսեց երկու դրական նորությամբ (տեսանյութ)

Այսօր Մատենադարանի դահլիճում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվեց իր երրորդ «ոչ բռնի, թավշյա» ասուլիսը: Ասուլիսից առաջ վարչապետը երկու կարճ, բայց դրական նորություն հայտնեց: Մեկը վերաբերում էր անցյալ տարվա համեմատ այս տարվա հիպոտեքային վարկավորման ծավալի աճին, որը, ըստ վարչապետի, կարող է հանգեցնել այս տարի շինարության ծավալների աճին: Մյուսը ներդրումներին էր վերաբերում: Վարչապետն ասաց, որ այս պահին կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 մլրդ դոլար ընդհանուր ծավալով:

Վերջում վարչապետը հորդորեց հնչեցնել բոլոր հարցերը՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող, ներքին քաղաքականությանը, իր անձին, ընտանիքին՝ վստահեցնելով, որ ինքը պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել:

Մանրամասն՝ տեսանյութում: