Ռանչպարցիները պատասխանել են Նիկոլ Փաշինյանին

Ռանչպարցիները պատասխանել են Նիկոլ Փաշինյանին

Դու վարչապետ, ալմաստ վահան կայծակեղեն թրերի,
Երազներդ բյուրեղ վրան հայ գյուղացու դարդերի,
Խորհուրդներդ խիստ օգտակար, մարզպետներդ են անհույս,
Դեպուտատներ` մանրապճեղ, նախարարքդ`  աննամուս:

 

Մարդ է՞լ իրեն պարգև գրի, պեռվի կռուգ ֆռֆռա,
Ժողովուրդը տեսնի ու լուռ, սրտի խորքում մրմռա…
Ասա մի օր մեր էս մատից մի փուշ հանած գոնե կա՞ն,
Կոռ ու բեգար խեղդել են մեզ, իրենք` աղա, մենք` լծկան:

 

Ռանչպար գյուղի հովիտներից ողջույններ ենք հղում քեզ,
Մեկ էլ որ գաս, չմոռանաս, հետդ մի գառ կբերես:
Գնանք նստենք ջրի ափին, զրույց անենք տղերքով,
Թե չէ եկար ու գնացիր, լուսնի նման` ցերեկով:

 

Եթե պետք է, յոնջա ցանենք, ընձուղտ պահենք, շահմար օձ,
Միայն ասա` ով վարչապետ, գո՞մ շինենք, թե՞ խորդանոց:
Հորեր փորենք, ջրեր հանենք, ջարդենք մեջքը ամոթի,
Քո խոսքը մենք դրոշ կանենք, թեկուզ մնանք անոթի:

 

Արի, արի զրույց անենք, էս մի գալդ հաշիվ չէր,
Լուր չունեինք, թե չէ ճամփիդ կփռեինք խալիչեն,
Հարսն ու աղջիկ` աղ ու հացով, կելնեին քեզ ընդառաջ,
Բա դու ելնես, հասնես Ռանչպար, հետո օյաղ տուն գնա՞ս:

 

Մյուս գալուդ Աննային էլ տուր թևիդ տակ, հետդ բեր,
Գյուղի կանայք կուրախանան, ինչքան չըլնի հարսն է մեր:
Տեսա՞ր գյուղի էրեխեքը, ոնց էին քեզ շուրջկալել,
Ասես Լևոն Իշտոյանն էր հեռուներից հյուր եկել:

 

Մենք պարզ մարդ ենք, վարչապետ ջան, թավադ չկա մեր գյուղում
Ինչ գտնում ենք, էն ենք ուտում, չենք թաքցնում նկուղում:
Սիրտներս բաց, դռներս բաց, ոչ կողպեք կա, ոչ փական,
Դու կանթեղիդ լույսով արի, նավթի փողը մենք կտանք:

 

Հեյ ջան, ախպեր, չմտածես, ուրախ երգեր դու գրի,
Հառաչելու պատճառ չկա, յոնջան էս է` կծլի,
Գարունն է, տես, դռներ թակում, ժամն է հնչել խոպանի,
Գնանք դատենք, որ ՊԵԿ-ը գա, տանք կոռին ու բեգարին:

Նամակը չափածո խոսքի վերածեց`

Էդիկ Անդրեասյան