Հրաձգություն է տեղի ունեցել

Հրաձգություն է տեղի ունեցել

Համացանցում հայտնվել է տեսանյութ Դաղստանի Հասավյուրտում տեղի ունեցած հրաձգության մասին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ միջադեպի հետեւանքով տուժել է 4 մարդ։ Ըստ իրավապահների կողմից առաջ քաշված վարկածներից մեկի, հրաձգության պատճառը երեք տղամարդկանց եւ տեղի բնակիչներից մեկի միջեւ կոնֆլիկտն է եղել։ Դեպքի մասնակիցներից մեկին արդեն իրավապահները հայտնաբերել եւ ձերբակալել են։