Չեք պատկերացնի՝ որքան անուշ են տղաներս. Քիմ Քարդաշյանը որդիների համատեղ լուսանկար է հրապարակել

Չեք պատկերացնի՝ որքան անուշ են տղաներս. Քիմ Քարդաշյանը որդիների համատեղ լուսանկար է հրապարակել

Ամերիկյան հեռուստատեսության աստղ և Keeping up with the Kardashians իրապատում շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը սոցցանցում հրապարակել է իր որդիների՝ 3-ամյա Սենթի և 2 ամսական Փսալմի լուսանկարը:

 

«Սենթն ասաց, որ կձևացնի, թե քնած է իր եղբոր կողքին: Նա միշտ ուզում է լուսանկարվել ամեն պահի: Չեք պատկերացնի՝ որքան անուշ են իմ տղաները», - Twitter-ում գրել է Քիմը լուսանկարին կից:


Ինչպես հայտնի է, Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթն իրենց կրտսեր որդուն, ինչպես նաև կրտսեր դստերը՝ 1-ամյա Չիկագոյին ունեցել են փոխնակ մոր օգնությամբ: Զույգը 4 երեխա է մեծացնում. ավագ դուստր Նորթը 6 տարեկան է: