Ցուցարարները քիչ առաջ բացեցին Երեւան֊Էջմիածին մայրուղին` մեկ պայմանով

Ցուցարարները քիչ առաջ բացեցին Երեւան֊Էջմիածին մայրուղին` մեկ պայմանով

Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով բողոքի ակցիան այսօր եւս շարունակվում էր։

Ցուցարարները քիչ առաջ բացեցին Երեւան֊Էջմիածին մայրուղին, սակայն մեկ պայմանով, հաջորդ ակցիան կանցկացնեն երկուշաբթի օրը՝ հունվարի 14-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ դատարանը քննելու է Գլխավոր դատախազության բողոքը Մանվել Գրիգորյանին կալանավորելու հետ կապված։

Նշենք, որ ակցիայի մասնակիցների հետ բանակցում էին Էջմիածնի ոստիկանապետը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նաեւ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: