Շվեդիան մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանին

Շվեդիան մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանին

Ռուսական Су-27 կործանիչ ինքնաթիռը մինչեւ վտանգավոր հեռավորություն մոտիկացել է շվեդական ինթնաթիռին, որը գտնվում էր միջազգային օդային տարածքում։ Ինչպես հայտնում է «Ռոսբալտ»-ը, այս առնչությամբ Շվեդիայի Պնախարար Պետեր Հուլտկվիստը հայտարարել է, որ անընդունելի է համարում նման գործողությունը շվեդական ինքնաթիռի հանդեպ, մանրամասնելով, որ ռուսական ինքնաթիռը հագեցված է եղել ռադիոտեխնիկական հետախուզական համակարգերով։ Ստոկհոլմը Մոսկվային մեղադրել է այսպիսով միջազգային իրավունքի նորմերի խախտման մեջ։ Մոսկվան կատարվածը չի մեկնաբանել դեռեւս։