«Թվիթերը» հեռացրել է Դոնալդ Թրամփի գրառումը

«Թվիթերը» հեռացրել է Դոնալդ Թրամփի գրառումը

«Թվիթեր» սոցիալական ցանցը հեռացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը՝ հեղինակային իրավունքի խախտման համար։ Այս մասին հայտնում է CNN պարբերականը։ Ըստ հրապարակման, Թրամփը կիսվել է այն տեսագրությամբ, որտեղ երեւում է դեմոկրատների արձագանքը Կոնգրեսում իր ելույթի ժամանակ։ Տեսանյութում դեմոկրատները բավական ծիծաղելի դրության մեջ են։ Տեսանյութում օգտագործվել է R.E.M. Everybody Hurts ռոք խմբի կատարումը։ Այս հրապարակումից հետո ռոք խումբը բողոքել է հեղինակային իրավունքի խախտման համար եւ բավական կոշտ արձագանքել նախագահի գրառմանը։