Սկսել է զինտեխնիկայի դուրսբերումը

Սկսել է զինտեխնիկայի դուրսբերումը

Պենտագոնի ներկայացուցիչը «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցում անանունությունը պահպանելով հանդերձ, հաստատել է այն, որ ամերիկյան կողմը Սիրիայից դուրս է բերում իր զինտեխնիկան։ Պարբերականի աղբյուրը նշել է, որ նման որոշում է կայացվել, հիմք ընդունելով ռեգիոնում իպերացիոն իրավիճակը։ Միաժամանակ սակայն, չի նշվում թե որ շրջաններից է իրականացվում դուրսբերումը։ CNN-ն էլ հաղորդում է, որ արդեն հայտնի են այն բոլոր ինքնաթիռներն ու նավերը, որոնք գործի են դրվելու ամերիկյան զորքերի եւ տեխնիկայի դուրսբերման համար։