Գոռում ենք «Նիկո՛լ, վարչապե՛տ»․ հերթական հրահանգը Փաշինյանի այցելության ժամանակ

Գոռում ենք «Նիկո՛լ, վարչապե՛տ»․ հերթական հրահանգը Փաշինյանի այցելության ժամանակ

Վարկանիշային գահավիժում ունեցող իմքայլական վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները շարունակում են շրջիկ խմբերով հավաքների կազմակերպումը։

Հերթական այցելության ժամանակ կրկին բեմադրություն է կազմակերպվել այս անգամ Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, երբ նա դեռ նոր պետք է դուրս գար մեքենայից, մեկը երեխաներն հրահանգեց գոչել «Նիկո՛լ, վարչապե՛տ»:

«Երեխեք ջան, գոռում ենք «Նիկո՛լ, վարչապե՛տ», - լսվեց մի մեծահասակ տղամարդու ձայն։ Որից հետո երեխաները սկսեցին կատարել հրահանգը։ Մեքենայից իջնելիս նրան հրճվանքով դիմավորեցին տարածքային կառավավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ու տարեցների ինչ-որ խումբ։

Սա առաջին դեպքը չէ, որ հրահանգավորմամբ ողջունում են ՔՊ վարչապետի թեկնածուին։ «Ծա՛փ տվեք, արա՛», - երեկ էլ Տավուշի մարզի Բերդ այցելությանը հրահանգել էր մեկը։

Նշենք, որ ՔՊ-ականների հավաքին հիմնականում մասնակցում են իմքայլական պետական ապարատի աշխատողները, Փաշինյանին աջակցող գործարարների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները։