Հայաստանի հանդեպ կա լավ հետաքրքրություն․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի հանդեպ կա լավ հետաքրքրություն․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ռուսական «ՌԲԿ»-ի հետ զրույցի ընթացքում խոսել է Դավոսյան Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ունեցած գործարար հանդիպումների եւ դրանց արդյունքների մասին։ Ընդհանուր գծերով ներկայացնելով այդ հանդիպումները, Փաշինյանը նշել է, որ այսօր արդեն ներդրողներ են որոնվում, որոնք կհամաձայնեն հայ-իրանական սահմանին կառուցել հյուրանոցի շենք, որը կկարողանա վարձակալել «Մարիոթ» հյուրանոցային ցանցը։ Հայաստանի վարչապետը մանրամասնել է, որ «Մրիոթը» որպես կանոն սեփական շենքեր չի կառուցում հյուրանոցի համար, այլ վարձակալում է եւ դա է պատճառը, որ նոր հյուրանոցի համար շենքը պետք է այլ մեկը կառուցի, ապա արդեն համաձայնության պայմաններում վարձակալի հյուրանոցային համաշխարհային առաջատար ցանցը։ Հաջորդ ձեռքբերումը Հայաստանի վարչապետը նշել է Թեղուտի հանքավայրի հետ կապված ռուսական «ՎՏԲ» բանկի նախագիծը, որով հանքը անցնում է բանկի վերահսկողությանը, որպեսզի այնտեղ նաեւ մետեղաձուլական ձեռնարկություն կառուցվի։ «Կա բավական լավ հետաքրքրություն Հայաստանի հանդեպ»,- ֆիքսել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ պետք է այնպես անել, որպեսզի այդ հետաքրքրությունը վերածվի ներդրումների։