Հնարավոր է «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովն անցկացվի Քեյփ-Դեւիդում

Հնարավոր է «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովն անցկացվի Քեյփ-Դեւիդում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուսումնասիրում է «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովը Քեյֆ-Դեւիդի նստավայրում անցկացնելու հարցը։ Ըստ Gazeta.ru-ի փոխանցման, չնայած կորոնավիրուսային պանդեմիային, Թրամփը մտադիր է «Մեծ Յոթնյակի» առաջնորդներին հրավիրելու Վաշինգտոն։

Նրա խոսքերի համաձայն, «աշխարհում պետությունները աստիճանաբար վերադառնում են կյանքի բնականոն հուն՝ սահմանափակումներից հետո եւ դա կլիներ հզոր ուղերձ, որ ամեն բան նորմալանում է»։