Ընդդիմությունը որևէ բան չի էլ կարող անել , որ մենք վիրավորվենք

Ընդդիմությունը որևէ բան չի էլ կարող անել , որ մենք վիրավորվենք

Այսօրվա ընդդիմությունը խորհրդարան մտնելու առաջին օրվանից փորձում է խորհրդարանական նախկին ընդդիմադիր ուժերին վարկաբեկել, այն դեպքում, երբ այդ ուժերը խորհրդարան չեն էլ անցել, իրենք են անցել, թող աշխատեն։ Իրականում մենք  բանավեճ չունենք խորհրդարանական ընդդիմության հետ։ Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Այսօրվա ընդդիմությունը մտել է խորհրդարան և առաջին օրվանից հայտարարել՝ Ալիևը պետք է իմանա, որ այսուհետ կա ավելի ազգային ընդդիմություն: Նրանք անգամ չեն էլ կարող որևէ բան անել, որ մենք վիրավորվենք: Ժողովուրդը որոշել է, որ իրենք պետք է լինեն խորհրդարանում, մենք հարգում ենք ժողովրդի որոշումը, պետք է աշխատեն»,- հավելեց Մարուքյանը։