Համացանցում նավաբեկությունից կադրեր են հայտնվել․ տեսանյութ

Համացանցում նավաբեկությունից կադրեր են հայտնվել․ տեսանյութ

Viking Sky զբոսանավի նավաբեկությունից հայտնվել են կադրեր համացանցում։ Հիշեցնենք, որ զբոսանացը կորցրել էր իր ճանապարհը Նորվեգիայի արեւմտյան ափերի մոտ եւ եղանակային խիստ անբարենպաստ պայմանների առկայությամբ փորձում էր մոտենալ ափին։ Փրկարարները կարողացել են տարհանել նավում եղած 1373 մարդկանցից 463-ին։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ փրկարարական աշխատանքները սկսվել են շաբաթ օրը դեռ, օրվա երկրորդ կեսից։

Ուժգին քամին թույլ չի տվել, որպեսզի տարհանումն իրականացվի ուղեւորներին այլ նավեր նստեցնելով եւ միակ եղանակը տարհանում իրականացնելու եղել է ուղղաթիռներով մարդկանց տեղափոխումը։ Նավի գտնվելու վայրում ափհանման համար եղանակը համարվում է բավարար եւ ներկայումս երկու այլ նավերի օգնությամբ փորձ է արվում նավը մոտեցնել ափին։