«Հրապարակ». «Հին Երեւան» ծրագիրը դեռ հեռու է ավարտից. մի օր աշխատում են, մի քանի օր կանգնում

«Հրապարակ». «Հին Երեւան» ծրագիրը դեռ հեռու է ավարտից. մի օր աշխատում են, մի քանի օր կանգնում

Դեռեւս 2004 թվականին, երբ սկսվեց Երեւանի հին պատմական շենքերի ավերումը, մեզ համոզեցին, որ քանդվող շենքերը հավաքելու են մի վայրում, որը կրելու է «Հին Երեւան» անունը։ Սկսեցին քարերը համարակալել եւ տեղափոխել։ Անցել է 15 տարի, սակայն նախագիծը դեռ մոտ էլ չէ ավարտին։ Շինաշխատանքները շարունակվում են։

Երեկ մենք այցելեցինք շինհրապարակ։ Շինարարներից մեկը նշեց, որ չգիտեն, թե երբ են ավարտվելու աշխատանքները․ մի օր աշխատում են, մի քանի օր կանգնում, իսկ գործի վերջը չի երեւում։ Ավելին՝ նորակառույց շենքերի կայանատեղիներ մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան, որոնք հայտնի չէ, թե ինչպես են լուծվելու։