Ռոնալդուն նոկդաուն է արել իր թիմակցին

Ռոնալդուն նոկդաուն է արել իր թիմակցին

Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն հարված իրացնելիս գնդակով խփել է իր թիմակից Սամի Հեդիրուին, նրան ենթարկելով նոկդաունի։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել «Յուվենտուս»-«Սասուոլո» հանդիպման ժամանակ, Իտալիայի առաջնության շրջանակներում։ Ըստ հրապարակման, Ռոնալդուն ստացել է գնդակը տուգանային գծի մոտ, սակայն զուգահեռ դարպասի գծին հարված է իրացրել եւ դիպչել Հեդիրուի գլխին։ Գերմանացի մարզիկը ընկել է գետնին։ Հանդիպումն, ի դեպ ավարտվել է 3։0 հաղթանակով, հօգուտ «Յուվենտուսի»։