Պետբյուջեի դեֆիցիտը Ադրբեջանում հասել է կես միլիարդ մանաթի 

Պետբյուջեի դեֆիցիտը Ադրբեջանում հասել է կես միլիարդ մանաթի 

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանի պետական բյուջեում եկամուտները կազմել են  10 միլիարդ, 405 միլիոն 500 հազար, իսկ ծախսերը՝ 10 միլիարդ 951 միլիոն մանաթ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, վկայակոչելով այդ երկրի Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները։ Դեֆիցիտը կազմել է 545,5 միլիոն մանաթ կամ ՀՆԱ 1,4 տոկոս։ Ուշագրավ է այն, որ թեեւ դեֆիցիտը  հասել է կես միլիարդ մանաթի, սակայն եկամտային մասը աճել է 9,7 տոկոսով։ Անցյալ տարվա համեմատ, աճել են նաեւ ծախսերը՝ 24,1 տոկոսով։