Ինչքան շուտ սկսվի պատերազմը, էնքան լավ մեր համար

Ինչքան շուտ սկսվի պատերազմը, էնքան լավ մեր համար

Երեկ ընտանյոք հանդերձ Արցախ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախում մասնակցում է Անվտանգության խորհրդի արտագնա նիստին և արդեն հանդես է եկել ելույթով։

Հատկանշական է, որ Արցախում ԱԱԽ նիստ է հրավիրվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «ռիսկային» հայտարարությունից հետո և Ադրբեջանի կողմից իրականացվող խոշորագույն զորավարժությունների ժամանակ, թեև երեկ պարզ դարձավ, որ վարչապետն Արցախ է մեկնել «ձեռքի հետ» որդու՝ Արցախում ծառայող Աշոտ Փաշինյանի ծննդյան օրը շնորհավորելու։ 

Կարո՞ղ է՝ պատերազմի վտանգ կա, որ նման հրատապ նիստ է հրավիրվել Արցախում, հարցրինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին։

«Նախ հաստատենք ևս մեկ անգամ, որ մենք պատերազմական վիճակի մեջ ենք գտնվում, և դա պարզ ա։ Երկրորդը, ես գտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք այսքան պաշտպանված չի եղել, որքան այսօր։ Եվ երրորդը՝ արդեն որպես ինչ-որ իմաստով էդ ճանապարհներն անցած մեկը, 1988 թվից սկսած՝ իր համեստ մասնակցություն ունեցած էդ երևույթներին, ես՝ ինքս, միգուցե մի քիչ տգեղ հնչի, բայց կարծում եմ, որ ինչքան շուտ սկսվի պատերազմը, էնքան լավ մեր համար, և էնքան վատ մեր հակառակորդների համար։ Որովհետև էսօր մեր ազգը էսպիսի համախմբվածության աստիճան ունի, և հետևանքները շատ․․․»,-Hraparak.am-ի հետ զրույցում այսպիսի կարխիք հայտնեց Հովիկ Աղազարյանը։

-2016 թվականի ապրիլին սկսվեց պատերազմը, ի՞նչ շահեցինք։

-Ես հիմա նկատի ունեմ, էն ժամանակ մեր իշխանությունները դրան պատրաստ չէին, էն ժամանակ դժվար թե Սերժ Սարգսյանի ասելով շարքային ժողովուրդը ոտքի կանգներ․․․ չնայած՝ գնացին, փառք Աստծու։

-Չէ, Առանց Սերժ Սարգսյանի ասելու էլ ոտքի կանգնեցին, Սերժ Սարգսյանի ասելուն ո՞վ էր նայում։

-Ճիշտ եք․․․ իսկ հիմա դա կլինի մասսայական։ Էն ժամանակ մասսայական չէր, շատ գեղեցիկ էր, շատ կարևոր էր, բայց մասսայական չէր։

-Այսինքն՝ Նիկոլ Փաինյանն եկել է, որ պատերա՞զմ հաղթի, եկել է, որ ժողովրդին ուղարկի ճակատ և պատերազմի միջոցո՞վ այս խնդիրը լուծի։

-Աշխարհում չկա որևէ մեկը, որ ձգտի պատերազմի, որևէ մեկը չկա, նույնիսկ էն ամենաղեկավարները, որ վերցնենք համեմատենք, ոչ մեկը չի ձգտում պատերազմի։ Ամեն մեկը ձգտում է, որ իր երկրի համար ստեղծի կենսագործունեության առավելագույնս ընդունելի պայմաններ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ թե ձգտում է պատերազմի, պատերազմի ձգտող քաղաքական գործիչը չի կանգնի  Ազգային ժողովի առաջ և հայտարարի, որ Արցախի հարցի լուծումը պետք է լինի այնպիսին, որ ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար։

-Եվ դա պետք է լինի պատերազմի՞ միջոցով։

ուզում եմ ասել՝ մենք էսօր էնքան համախմբված ենք, որ եթե էսօր պատերամզ եղավ, դա լավագույն տարբերակը չի լինի Ադրբեջանի իշխանությունների համար, չեմ ասում՝ ժողովրդի համար։ 

-Մենք ապրիլյան պատերազմին հարյուր զոհ տվեցինք։ Նույնիսկ, եթե պատերազմ լինի և մենք Բաքուն էլ հետը գրավենք, բայց տանք էլի ևս հարյուր զոհ, մենք ուզո՞ւմ ենք դա, մենք պատրա՞ստ ենք մեզ, մեր զավակներին ուղարկել նորից մահվան բերան։

-Չէ, ես կարծում եմ, որ էնպես պետք է լինի, էդ զոհերի թիվը, Աստված չանի, եթե դա լինի, պետք է համալրվի իմ տարիքի մարդկանցով։

-Դուք պատրա՞ստ եք գնալ այդ քայլնին։

-Իհարկե։