Ինչո՞ւ Էդուարդ Աղաջանյանը և մյուսները պատշաճ չեն  կատարում վարչապետի ցուցումը 

Ինչո՞ւ Էդուարդ Աղաջանյանը և մյուսները պատշաճ չեն  կատարում վարչապետի ցուցումը 

Դեռ մի ամիս էլ չի անցել կառավարության այն նիստից, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հարցրեց, թե 21-րդ դարում հնարավո՞ր է, որ 260 մարդ 3 ամիս աշխատավարձ չստանա։ Իսկ երբ նախարարները՝ Ատոմ Ջանջուղազյանը, Արայիկ Հարությունյանը, Հակոբ Արշակյան և փոխվարչապետ Ավինյան կազմով սկսեցին ինչ-որ տեխնիկական պատճառների մասին բացատրություններ տալ, Նիկոլ Փաշինյանը նախարարների վրա ձայնը լավ բարձրացնելուց հետո ցուցում տվեց ․«Քննարկեք, ժամանակին կայացրեք, և ուրիշ որևէ գերատեսչության հետ կապված էսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես: Պլանավորեք, բոլոր գործերը արեք ժամանակին, ոչ թե վերջին պահին եկեք, լավ, որ սենց աղմուկ բարձրացավ, կայացնենք էդ որոշումը: Էդ աղմուկը համարեք միշտ բարձրացած է»: 

Հիմա, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ  ՀՀ առաջին նախագահի գրասենյակի աշխատակիցները 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում, իսկ  վարչապետի աշխատակազմի ղեկավարը նորից ասում է՝ կա ձեռք բերված պայմանավորվածություն, որ հարցը շուտով կկարգավորվ, խնդիր կա, որը  սակայն  զուտ տեխնիկական է»։

Հ․Գ ․ Երեկվա ֆեյսբուքյան  «լայվում» Նիկոլ Փաշինյանն, ի դեպ,  ասաց,որ երկրի համար ամենաաղետալի ղեկավարը թույլ ղեկավարն է։