Պատմել է հակաիրանական գործողությունների մասին

Պատմել է հակաիրանական գործողությունների մասին

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն չի ժխտել, որ Միացյալ Նահանգները ունի հատուկ ծրագիր, որը միտված է սաբոտաժի ենթարկելու Իրանի հրթիռային ծրագիրը, սակայն նաեւ չի էլ ուղիղ հաստատել այդ ծրագրի գոյությունը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Իրանի ազդեցության դեմ ծրագիր ունի Միացյալ Նահանգները, Պոմպեոն մասնավորապես ասել է․ «Անխոս Ամերիկան օգտագործում է իր լծակները, որպեսզի կրճատի Իրանի հրթիռային հնարավորությունները»։ Պոմպեոն նաեւ հավելել է, որ իր գործողությունները Միացյալ Նահանգները Իրանի դեմ իրականացնում է ՄԱԿ ԱԽ հավանությամբ։