Իսրայելական ընդդիմությունը սուր քննադատության է ենթարկել Բինիամին Նեթանյահուին

Իսրայելական ընդդիմությունը սուր քննադատության է ենթարկել Բինիամին Նեթանյահուին

Իսրայելական ընդդիմությունից Յաիր Լապիդը սուր քննադատության է ենթարկել այդ երկրի վարչապետ Բինիամին Նեթանյահուին այն բանի համար, որ վերջինս չեղյալ է հայտարարել իր այցը Ռուսաստան եւ հրաժարվել բանակցություններից։

Լապիդը նշել է, որ Նեթանյահուն այդ կերպ փորձել է ստանալ ծայրահեղ աջ քաղաքական ուժերի աջակցությունը։ Նա հավելել է, որ Նեթանյահուն ամեն ինչ անում է, որպեսզի գալիք ընտրություններում պառլամենտում հայտնվեն իր ուզած կուսակցություններն ու ուժերը, որոնց հետ նա կկարողանա կոալիցիա կազմել։