Շրի Լանկայի ահաբեկչությունն իրականացնողները նույն ընտանիքի անդամներ են եղել

Շրի Լանկայի ահաբեկչությունն իրականացնողները նույն ընտանիքի անդամներ են եղել

Շրի-Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյի Shangri-La եւ Cinnamon Grand հյուրանոցներում իորոտացած ահաբեկչական պայթյունների իրականացնողները եղբայրներ են եղել։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը, նշելով, որ երկուսն էլ արդեն ավելի քան 20 տարեկան երիտասարդներ են եղել, գործարարի զավակներ, իսկ հայրը ունեցել է խանութների ցանց։ Պարբերականը նշում է, որ երբ ոստիկանությունը մոտեցել է այդ ընտանիքի տանը, եղբայրներից մեկի կինը պայթյուն է իրականացրել, որի հետեւանքով զոհվել է ինքն ու իր երկու երեխաները, ինչպես նաեւ երեք իրավապահներ։ ԻՊ հետ կապ ունեցող Amaq լրատվական գործակալությունն էլ հրապարակել է լուսանկարներ, որոնք պատկերում են այն մահապարտ ահաբեկիչներին, որոնք իրականացրել են այդ պայթյունները։ Լուսանկարում ութ մարդ է, որոնցից յոթը եղել են մահապարտներ, իսկ մեկը՝ նրանց ոգեշնչող կրոնավոր՝ իմամ Զահրան Հաշիմը։ Amaq-ը նաեւ հաղորդել է, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը եւ դա եղել է ահաբեկչություն ընդդեմ քրիստոնյաների եւ այն երկրների, որոնք ԻՊ դեմ ռազմական գործողություններ են իրականացնում։