Սևանի ջրից ուղարկվելու է Վրաստան՝ փորձաքննության

Սևանի ջրից ուղարկվելու է Վրաստան՝ փորձաքննության

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է`

«Այս պահին Սևանում ենք եւ Սևանի ճահճացած հատվածից վերցրեցինք կապտա-կանաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ, որը, պայմանավորվածության համաձայն, անմիջապես ուղարկելու ենք Վրաստան ՝ լրացուցիչ լաբորատոր փորձաքննության: 

Մեկ բան հստակ է. Սևանի հարցը ազգային անվտանգության խնդիր է և օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով: 

Առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրելու է խորհրդարանական լսումներ, որտեղ մասնագետների հետ համատեղ կքննարկենք ստեղծված արտակարգ իրավիճակն ու կփորձենք գտնել լուծումներ։ Լալահառաչ ելույթներով հարցեր չեն լուծվելու։ Գործ անել է պետք։ 
Սևանը հիվանդ է»: