ՄԻՊ-ը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում հանդիպել են գերեվարված զինծառայողների ընտանիքների հետ

ՄԻՊ-ը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում հանդիպել են գերեվարված զինծառայողների ընտանիքների հետ

Այսօր վաղ առավոտից Գյումրիում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հանդիպումներ են ունեցել Շիրակից մեր այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են պատերազմական գործողությունների ավարտից հետո:Այս մասին տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը:

Քննարկվել են գերիի կարգավիճակ ունեցող հայ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: