Գեղեցկության մրցույթի հաղթողը անհետացել է

Գեղեցկության մրցույթի հաղթողը անհետացել է

«Միսս Վենեսուելա» գեղեցկության մրցույթի հաղթող եւ «Միս տիեզերք» տիտղոսի համար պայքարող Էստեր Բանգուրան, որը ծնունդով Սյերա-Լեոնեից է, մրցույթին մեկնելու ճանապարհին անհետացել է։ Մրցույթը կայանալու էր Թաիլանդում։

Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Բոլոր մնացած մասնակիցները բացի Բանգուրայից արդեն տեղում են եւ պատրաստվում են։ Բանգուրան պետք է ժամաներ դեկտեմբերի 5-ին սակայն տեղ չի հասել։ Վերջին անգամ նա սոցկայքերում եղել է նոյեմբերի 29-ին։ Նշենք, որ մրցույթը դեկտեմբերի 16-ին է։