Հիմա էլ Սերժ Սարգսյանը հեռացված չէ. Զարուհի Փոստանջյան

Հիմա էլ Սերժ Սարգսյանը հեռացված չէ. Զարուհի Փոստանջյան

«Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստին այսօր Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց ամբաստանյալներ Պավլիկ Մանուկյանի եւ Արմեն Բիլյանի պաշտպան։ Նիստից հետո Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ի սկբանե իր պաշտպանյալներն անմեղ են, եւ նրանց նկատմամբ պետք է արձակվի արդարացման դատավճիռ. «Արմեն Բիլյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է։ Ամեն ինչ պետք է տեղի ունենա օրինականության սկզբունքի հիման վրա»։

Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորմանը՝ նա նշեց. «Այն, ինչ տեսնում ենք, օրինականության շեղում է, ու մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ նախնական կալանավորումը պատիժ չէ։ Այս նախնական կալանավորումները բեմականացված է։ 8 ամիս է անցել հեղափոխությունից, դա հեղափոխություն չէր, այլ տեղափոխություն։ Ուղղակի կան բեմադրություններ՝ կալանքի տակ վերցնել, շահարկել։ Որքանով տեղյակ եմ՝ արդարության սկզբունքի հիման վրա տեղի չի ունեցել։ Նախնական կալանքի մասին է խոսքը։ Նախնական կալանավորման դեպքում անձը անմեղ է, այն չի կարող տարիներ շարունակ տեւել։ Տվյալ պարագայում մենք հասկանում ենք, որ նախնական կալանավորումներն այսօրվա իշխանությունները շահարկում են։ Ակնհայտ է, որ դատարանները շարունակում են կատարել գործադիր իշխանության պատվերները։ Առաջինը պետք է լյուստրացիա իրականացնեինք։ Այս նույն դատավորները ունեին թղթապանակներ, որոնք պահվում էին Սերժ Սարգսյանի մոտ, իսկ հիմա էլ Սերժ Սարգսյանը հեռացված չէ»։