Պարոն Քոչարյանը մի քիչ առաջ է ընկել գործի նյութերին ծանոթանալու հարցում, որովհետեւ իր ժամանակն ավելի շատ է․ պաշտպան

Պարոն Քոչարյանը մի քիչ առաջ է ընկել գործի նյութերին ծանոթանալու հարցում, որովհետեւ իր ժամանակն ավելի շատ է․ պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ընդդեմ 2 ամսով կալանքը երկարաձգելու առաջին ատյանի որոշման դեմ։ 

Ալումյանի խոսքով՝ իրենց համար գլխավոր խնդիրը նա է, որ դատարանը բոլոր հնարավոր նորմերը անտեսել է եւ Քոչարյանին շարունակել պահել կալանքի տակ․ «Պարոն Քոչարյանը հանգիստ արձագանքեց, շատ ավելի հանգիստ, քան իր պաշտպանները։ Պարոն Քոչարյանին  ներկայացնում էինք՝ առաջիկայում ի՞նչ ակնկալիքներ ունենք էդ հարցից լուծում գտնելու համար։ Պարտադիր բողոքարկելու ենք, հիմքերի մասին այս պահին ոչինչ ասել չեմ կարող»։ 

Մեր հարցին՝ թե երկրորդ նախագահը ծանոթացե՞լ է ամբողջությամբ գործի նյութերին, պատասխանեց․ «Պարոն Քոչարյանը մի քիչ առաջ է ընկել գործի նյութերին ծանոթանալու հարցում, քան պաշտպանները, որովհետեւ իր ժամանակն ավելի շատ է, եւ մենք բացի գործի նյութերին ծանոթանալուց բացի, բողոքներ ենք կազմում, սակայն ինքն  էլ դեռ ամբողջությամբ չի հասցրել ծանոթանալ»։

Մեր մյուս հարցին, թե Վճռաբեկ դատարանը ի՞նչ է պատասխանել առաջին բողոքի վերաբերյալ, ասաց, որ դատարանը վարույթ չի ընդունել անցած տարվա դեկտեմբերի 7-ին ընտրված խափանման միջոց կալանավորման դեմ տարած Վճռաբեկ բողոքը։

Նշենք, որ Ռ. Քոչարյանը «Մարտի 1»-ի քրգործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Նա կալանքի տակ է անցած տարվա դեկտեմբերի 7-ից։