ԱՄՆ-ն ստեղծել է բարձր ճշգրտության նոր հրթիռ

ԱՄՆ-ն ստեղծել է բարձր ճշգրտության նոր հրթիռ

Միացյալ Նահանգները մշակել է հատուկ բարձր ճշգրտության R9X հրթիռ, որը կարող է թիրախներին խոցել նետվող ածելիներով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը: Այն գաղտնի համակարգ է, որը ստեղծվել է Hellfire հրթիռի հիմքի վրա: Այն խոցում է թիրախի վրա մոտ հիսուն կիլոգրամանոց ռումբի անկմամբ ու վեց ածելիներով, որոնք նետվում են դուրս հիմնական բախումից վայրկյաններ առաջ: Հրթիռն ունի մեկ ու կես մետր երկարություն եւ հազվադեպ է օգտագործվում: Կիրառվում է միայն թիրախավորված ահաբեկչական հենակետերի խոցման ժամանակ: Հրթիռի ստեղծման աշխատանքները սկսվել են դեռ ութ տարի առաջ: Այդ հրթիռով է ոչնչացվել ահաբեկիչ Ուսամա բին Լադենը: