«ВКонтакте»-ն հայտարարել է նոր ծանոթությունների հավելված բացելու մասին

«ВКонтакте»-ն հայտարարել է նոր ծանոթությունների հավելված բացելու մասին

«ВКонтакте»-ն հայտարարել է նոր ծանոթությունների հավելված բացելու մասին։ Այն կոչվում է Lovina։ Նոր հավելվածը հիմնականում նախատեսված է վիդեո-պատմությունների եւ տեսազանգերի համար։ Նոր հավելվածից օգտվելու համար պարտադիր չէ, որ մարդը գրանցված լինի «ВКонтакте»-ում։ Սակայն այնտեղ օգտահաշիվ ունեցողները կարող են ավտոմատ կերպով գրանցվել նոր հավելվածում։ Հավելվածի ալգորիթմն այնպես է ստեղծվել, որ այն օգտատիրոջը կառաջարկի իր համար ամենից հարմար զրուցակցին։