WhatsApp-ը թողարկել է հավելված Windows-ի համար

WhatsApp-ը թողարկել է հավելված Windows-ի համար

WhatsApp-ը թողարկել է հավելված Windows-ի համար WhatsApp-ը մշակել է նոր ինքնուրույն հավելված Windows-ի համար։ Նշենք, որ մինչ այս, համակարգիչ օգտագործողները WhatsApp-ին միանում են կամ բրաուզերային վարկածի համաձայն, կամ էլ քաշում են էկրանային տարբերակը՝ ըստ վեբ-հիմքի։

Հավելվածի նոր վարկածը ունի առավելություն դրանց հանդեպ, որի շնորհիվ այն օպտիմիզացված է Windows-ին, ավելի հուսալի է եւ արագագործ։ Բացի այդ, նախկինում օգտատերերը պետք է հավաստիանային, որ սմարթֆոնը, որը սինխրոնիզացված է բրաուզերային տարբերակի հետ, միացված է համացանցին։ Հիմա արդեն օգտատերը կարող է հանգիստ միանալ համակարգչով, առանց սմարթֆոնն համացանցին միացնելու։