ԱՄՆ-ում 340 կգ-անոց ձուկ են որսացել

ԱՄՆ-ում 340 կգ-անոց ձուկ են որսացել

Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում որսացել են թրաձուկ, որը կշռում է մոտ 343 կգ կամ 757 ֆունտ։ Այս մասին հայտնում է UPI-ն։

Ըստ հրապարակման, ձկնորսի անունը Նիք Ստանչիկ է, որը ձկնորսության էր դուրս եկել իր նավակով, Ֆլորիդա-Քիս կղզեխմբի մոտ, Իսլամորադի ափի մերձակայքում։ Մոտ ութ ժամ է նա պայքարել, որպեսզի կարողանա դուրս հանել ջրից հսկայական թրաձկանը։ Նրան դրանում օգնել է վեց տղամարդ։

Նշենք, որ մինչ այս ամենախոշոր որսացված թրաձուկը կշռել էր 270 կգ։