Որոնք են ամենից վտանգավոր համակարգչային խաղերը 

Որոնք են ամենից վտանգավոր համակարգչային խաղերը 

Այսօր համակարգչային խաղերով տարված է մոլորակի բնակչության 1/3-ը։ Ընդ որում, շատերը նախընտրում են չօգտվել մասնագիտացված հարթակներից, որոնք ունեն լեգիտիմ կոնտենտ, այլ ներբեռնում են չլիցենզավորված խաղային տարբերակներ՝ ամենատարբեր օնլայն ծառայություններից, ինչը ամենեւին էլ անվտանգ չէ։  

Վերջին 12 ամիսների ընթացքում «Կասպերսկու լաբորատիորիան» նկատել ու արգելափակել է մոտ 1 միլիոն վնասակար վիրուս, որոնք կհասնեին սովորական օգտագործողին, չլիցենզավորված խաղային տարբերակի քողարկումով։

Հատկապես թիրախային է վիրուսների տարածման առումով դարձել Minecraft-ը։ Թիրախավորվում են նաեւ GTA 5 եւ Sims 4 խաղերը։ Ցանցահենները նույնիսկ փորձում են դեռ չթողարկված եւ շատ սպասցող խաղերի անոնսները օգտագործել, վնասակար վիրուսները տարածելու համար։

Հակավիրուսային մասնագետները խորհուրդ են տալիս համակարգչային խաղասերներին ուշադիր լինել եւ ընտրել միայն լիցենզավորված տարբերակներ։