Ո՞վ է ֆինանսավորել շրջանավարտների ավարտական երեկոն

Ո՞վ է ֆինանսավորել շրջանավարտների ավարտական երեկոն

Հուլիսի 11-ին Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի շուրջ 1000 շրջանավարտներ իրենց ավարտական երեկոն անցկացրին  «Դվին» հյուրանոցում՝ բավականին մեծ դահլիճում։ Մեզ հայտնի դարձավ, որ երեկոն ֆինանսավորել է «Արդշին» բանկը, որը ՀՊԲՀ-ի հետ գործընկեր կազմակերպություն է։ Վերջինս նաև ուսանողների համար նոր ավարտական համազգեստներ է գնել։ Թե որքա՞ն գումար է վճարվել երեկոյի համար, բժշկական համալսարանի լրատվական վարչության ղեկավար Շուշան Դանիելյանը պատասխանեց, որ չի կարող գումարի չափն ասել՝ զուտ գործընկերային հարաբերություններից ելնելով։ Նա նաև տեղեկացրեց, որ երեկոյի համար ուսանողներն ու համալսարանը որևէ գումար չեն ծախսել։