Կոչ ենք անում երկրի վարչական բոլոր լծակները հանձնել ՀՀ բանակին

Կոչ ենք անում երկրի վարչական բոլոր լծակները  հանձնել ՀՀ բանակին

Սիրելի հայրենկիցներ,
ՀՀ այսօրվա կառավարությունն իր երկու տարվա գործունեության ընթացքում ցույց տվեց, որ անունակ է, իսկ երեկ՝ 10․26․2020-ին, կառավարության ղեկավարի ելույթը վերջնականորեն փաստեց, որ ժողովրդի մեջ խուճապ առաջացնող, կապիտուլացիայի միտքեր սերմանող անհավասարակշիռ անձն ի վիճակի չէ ղեկավարել հայոց պետականության համար ճակատագրական այս պահը։ 

Կո՛չ ենք անում  այսօրվա ՀՀ կառավարությանը՝
1․ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, իսկ հաղթանակից հետո ամրագրել նրա միացումը ՀՀ-ին,
2․ երկրի վարչական բոլոր լծակները իրավական ճանապարհով 24 ժամվա ընթացքում հանձնել ՀՀ ԲԱՆԱԿԻՆ,
3․ Երկրում ստեղծել ռազմաքաղաքական կոնսոլիդացիա, որը պետք է ներկայանա ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ձևաչափով։
Հ․Գ․ 
ՀԱՀ-ի այս կոչը ոչ թե ինչ-որ մեկի (Վ․ Մ․) հայտարարությանը կամ կարծիքին միանալու փորձ է, հատկապես որ այն իր բովանդակությամբ լիովին տարբեր է, այլ ներկայացնում է այս պահի անհրաժեշտության հետ կապված քայլերը։
ՀԱՀ մտավորականների խորհուրդ,
համակարգող՝ Արթուր Արմին Բաբայան
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ,
համակարգող՝ Գևորգ Հովսեփյան
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների
և նախաձեռնությունների խորհուրդ,
համակարգող՝ Աշոտ Կոշկակարյան