Ռուսական տանկերը ադապտացվել են քաղաքային մարտեր մղելու համար

Ռուսական տանկերը ադապտացվել են քաղաքային մարտեր մղելու համար

Ռուսաստանի ՊՆ ավտոզրահատանկային վարչության ղեկավար, գեներալ-մայոր Սերգեյ Բիբիկը հայտարարել է, որ արդեն 2020 թվականին ռուսական զրահատեխնիկան կհագեցվի հատուկ համալիրով, որը թույլ կտա քաղաքային մարտեր մղել։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը։ «Լոկալ ռազմական հակամարտություններում ձեռք բերած փորձը հուշեց, որ ավարտենք աշխատանքներն այս ուղղությամբ եւ մեր զրահատեխնիկան օժտենք քաղաքային միջավայրում մարտեր մղելու հնարավորությամբ»,- ասել է Բիբիկը։ Այս տարի, հիշեցնեն,ք որ ռուսական բանակը կհամալրվի 15 տեսակի ավտոմեքենաներով ու զրահատեխնիկայով։