Մարտի մեկի մասին

Մարտի մեկի մասին

Մարտի մեկի 10 զոհերի հարազատների ձայնը չի լսվում։ Մեկդ ձեզ հարց տալի՞ս եք՝ ինչու է այդպես։ Ինչու՞  ինչ որ ակտիվիստներ, որ ամեն ցույցի ժամանակ հավաքվում, աղմկում են, պարկապզուկով ազդանշաններ տալիս, նրա՛նք են հավաքվում։ Վերջապես ի՞նչ են ուզում այդ ակտիվիստները, որ շտապ օգնության պես բոլոր վայրեր ուղարկվում են։

Ու՞ր են զոհերի հարազատները։ Այդ ակտիվիստների սիրտը ավելի շա՞տ է ցավում, քան զոհերի հարազատներինը։ Ակտիվիստներ, որոնցից շատերը մարտի 1-ին թիթեռի ետևից վազող երեխաներ էին, ակտիվիստներ, որոնք ո՜չ մի կապ չունեն մարտի մեկի հետ։ Որևէ մեկիդ մտքով անցե՞լ է, որ զոհերի հարազատների լռությունը ահազանգ է՝ բա՜վ է տասնյակ տարիներ մարտիմեկյան  շահարկումներով մեր հոգին սղոցեք։ Մի՞թե այն փաստը, որ զոհերի հարազատները  դատարանի շենքի շրջակայքում չեն, վկայություն չէ, որ դուք օգտագործում եք ուրիշի ցավը և այդ ցավի վրա քաղաքական ինչ որ բան եք կառուցում։ Շատ բաներ կան, որ չեմ ասում՝ որևէ կողմի ցավ չպատճառելու համար։ Միայն մի բան․ մարտի մեկի սլաքները չուղղեք Արցախ- Հայաստանի դեմ։ Արցախը Հայաստանի սիրտն է, չփորձեք նետն ուղղել նշանակետին։ Այն, ինչ Ադրբեջանը տասնյակ տարիներ չի կարողանում անել,  տեսնում է, որ իր փոխարեն դուք եք անում, տեսնու՜մ ու խորհրդավոր լռում է։ Մենք ավելի կարևոր բան ունենք։ Համախմբվենք դրա շուրջ։

ՀԳ Իսկ Քլոյանի հորը չեմ մոռացել, նա ուզում էր հանդիպել Լևոն Քոչարյանին, բայց թե ինչու՝ չիմացվեց։