Բախվել են բեռնատարն ու ավտոբուսը, կան զոհեր

Բախվել են բեռնատարն ու ավտոբուսը, կան զոհեր

Թուրքիայի Չանակկալե քաղաքում բախվել են բեռնատարն ու միկրոավտոբուսը։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։ Զոհվել է չորս մարդ, վիրավորվել 16-ը։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու իրավապահները։ Հարուցվել է վարույթ։ Ճշտվում են վթարի պատճառներն ու մանրամասները։