Ղարաբաղյան հակամարտությունը կարող են լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները

Ղարաբաղյան հակամարտությունը կարող են լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը կարող են լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, իսկ միջազգային միջնորդները անցնող տարիների ընթացքում ոչինչ անել չեն կարողացել, որպեսզի իրավիճակը ռեալ հանգուցալուծման հանգի։

«Մինսկի խումբը Ղարաբաղյան հարցով ոչ մի գրողի տարած բան էլ չի արել այս տասնամյակների ընթացքում եւ չի անի, քանի դեռ երկու նախագահները՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, չնստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ չասեն՝ եկեք լուծենք կոնֆլիկտն՝ ի շահ մարդկանց»,- ասել է Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։