Սանասարյանի պաշտպանի բողոքն ուսումնասիրվում է․ Արևիկ Խաչատրյան

Սանասարյանի պաշտպանի բողոքն ուսումնասիրվում է․ Արևիկ Խաչատրյան

ՊՎԾ ղեկավարի պաշտոնի լիազորություններում կասեցված Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի դիմում-բողոքն ուսումնասիրվում է, սահմանված ժամկետում կտրվի պատասխան։

Այս մասին Hraparak.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Սանասարյանի պաշտպանները ապրիլի 22-ին բողոք էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով վերացնել նախաքննական մարմնի որոշումը՝ որպես մեղադրյալ Դավիթ Սանասարյանին ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ: Պաշտպանական կողմը նաեւ պահանջում է գործն ԱԱԾ-ից փոխանցել ՀՔԾ: