Կապանի ԲԿ֊ում կորոնավիրուսով հիվանդնե՞ր են մեկուսացվել․․․

Կապանի ԲԿ֊ում կորոնավիրուսով հիվանդնե՞ր են մեկուսացվել․․․

Աջափնյակի նախկին փոխթաղապետ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արամ Մանուկյան

Ըստ օդից կախված և չճշտված լուրերի՝ Հայաստանում , մասնավորապես Կապանի հիվանդանոցում արդեն մեկուսացրել են կորոնավիրուսով վարակակիր հիվանդների ։ Սպասենք պաշտոնական տեղեկատվությանը ։

ՀԳ Եթե պարզվի , որ սա իրականություն է , Արսեն Թորոսյանը պետք է անհապաղ հրաժարական տա ։

Համացանցում տարածվող նման լուրերին պատասխանել է է  Կապանի Բժշկական կենտրոնը․

Կապանի Բժշկական Կենտրոն

11 minutes ago

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի՝ իբր Կապանի ԲԿ֊ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականության։
‼Պաշտոնապես հայտնում ենք ,որ առ այսօր,ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։
Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսի։